ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

ԵՄ աջակցությունը ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին

ԵՄ աջակցությունը ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին
16.12.2014 | 23:39

Երևանի Էրեբունի Պլազա հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի՝ 2007-2015 թթ. ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունքների իրազեկումը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, ոլորտի մասնագետներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում ԵՄ-ն իրավամբ հանդիսանում է նախարարության կարևորագույն գործընկերը.

«Ոլորտներ կան, որտեղ ԵՄ աջակցությունը ճակատագրական է եղել այդ բնագավառի զարգացման համար: Միջին մասնագիտական կրթության ոլորտն անկախության ձեռքբերումից ի վեր վերագնահատման կարիք է ունեցել: 2007 թվականից մեկնարկած բյուջետային աջակցության ծրագիրը հնարավորություն է ընձեռել Հայաստանին` նոր որակի փոփոխություններ իրականացնել վերոնշյալ ոլորտում: ԵՄ աջակցությունն արժեքավոր է ոչ միայն ֆինանսական և բովանդակային առումով. ԵՄ-ի շնորհիվ 2007 թվականից ի վեր ձևավորվել է դոնորների մեծ կոալիցիա: Եթե չլիներ ԵՄ աջակցությունը, գուցե այլ նախաձեռնություններ ևս չլինեին: ԵՄ աջակցությունը կարևորագույն ազդակ էր, որ միջին մասնագիտական կրթության ոլորտում սկսում են զգալի փոփոխություններ»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ աջակցությունը ոլորտին կկրի շարունակական բնույթ: Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ 2014-15 թվականի բյուջետային աջակցության ծրագրով կվերանորոգվի հինգ քոլեջ, կիրականացվի վերազինման և ժամանակակից սարքավորումներով համալրման գործընթաց:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին կարևորել է աջակցությունը միջին մասնագիտական կրթության ոլորտին` կրթություն-աշխատաշուկա կապի, նոր ստանդարտների և չափորոշիչների ներմուծման տեսանկյունից` որպես օրինակ բերելով ԵՄ աջակցությամբ վերազինված 12 տարածաշրջանային քոլեջներ:
Նշենք, որ Հայաստանը միացել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը կիսող երկրների խմբին 2004թ.-ին: Հայաստանի Հանրապետությանը բյուջետային աջակցությունը կազմել է 40 մլն եվրո՝ 2007-2015թթ. ժամանակահատվածում: Նախատեսված էր ՄԿՈւ կառուցվածքը և բովանդակությունը տարրական մակարդակից հասցնել առաջավոր մակարդակի` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Ծրագրի կարևոր տարրերից մեկը՝ Հայաստանում ՄԿՈւ համակարգի բարելավումն էր. այդ նպատակով ընտրվել են 12 փորձարարական քոլեջներ, որոնք ստացել են համապատասխան աջակցություն:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ